Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ժամկետանց սննդամթերքն իսկապե՞ս վտանգավոր է. med.news.am

Ժամկետանց սննդամթերքն իսկապե՞ս վտանգավոր է. med.news.am

Երբեմն տուփով կաթն ու յոգուրտը աղբամանն ենք նետում՝ տեսնելով, որ այլեւս ժամկետանց է, նույնիսկ, երբ խոսքը մեկ կամ երկու օրվա մասին է: Ավելի լավ է կորցնել, քան՝ զղջալ, այնպես չէ՞:

Իհարկե՝ ոչ-ոք չի ցանկանում սննդային թունավորման ենթարկվել: Բայց արդյո՞ք պիտակը լավագույն միջոցն է՝ սննդամթերքի պիտանելիության մասին դատողություններ անելու համար: Պարզվում է՝ դրանք երբեմն կարող են շփոթության մեջ գցել մարդուն: ԱՄՆ բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի եւ Հարվարդի համալսարանի համատեղ ջանքերով պատրաստված զեկույցի համաձայն, սննդամթերքի պիտակին նշված տեղեկություններն առ այն, թե որն է դրա պիտանելիության վերջնաժամկետը, ընդհանուր առմամբ, սխալ է հասկացվում սպառողների կողմից: Նրանց 90 տոկոսը ժամկետանց համարվող սննդամթերքը դեն է նետում՝ համարելով, որ այն վտանգավոր է սպառման համար:

Իրականում, պիտակներին նշված վերջնաժամկետը ոչ թե սննդամթերքի անվտանգությանը, այլ՝ թարմությանն է վերաբերում: Այսինքն՝ խոսքն այն մասին է, թե որքան թարմ կարող է լինել այս կամ այն սննդամթեքը տվյալ ժամկետից հետո, եւ ոչ՝ որքան անվտանգ: Այնպես որ, պիտակին նշված ամսաթիվը միայն «բարձրագույն» որակի պահպանման նկատառումներով է նշվում: Ժամկետանց սննդամթերքն այդ պարագայում կարող է որոշակի որակական եւ համային հատկություններ կորցնել, ինչը դեռ չի նշանակում, որ օգտագործման համար պիտանի չէ:

Ինչպես հայտնում է Medical Daily-ն, բոլոր արտադրողները տարբեր մեթոդներ են օգտագործում՝ իրենց արտադրանքի պահպանման ժամկետը որոշելու համար, այնպես որ, կարելի է եզրակացնել, որ նույն օրը ժամկետն ավարտող երկու սննդամթերքից մեկը կարող է ավելի թարմ եւ անվտանգ լինել, քան մյուսը:

Cleveland Clinic-ի մասնագետներն էլ կարծում են, որ կաթը կարելի է օգտագործել պահպանման ժամկետը լրանալուց հետո եւս մի քանի օր, եթե այն, իհարկե, դեռ թարմ հոտ ունի: Իսկ ձվերը եւ կարագը կարող են դեռ մի քանի շաբաթ օգտագործվել, եթե սառնարանում են պահվում: Այնպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս առաջնորդվել հոտառությամբ եւ սեփական տրամաբանությամբ՝ եւ ոչ թե՝ սննդամթերքի վրա նշված պիտակներով:

Այստեղ նաեւ հարկ է նշել, որ ամռան շոգին կաթնամթերքի հետ պետք է առավել զգույշ լինել, քանի որ այն հաճախ փչանում է նույնիսկ մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zhenskoe-mnenie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ